Լրահոս

2026-05-01
2026-04-30
  • Img default alt hy
    Աշխարհ
    «Տիտանի» կործանման հետևանքով զոհվածների ընտանիքը ստացել է նրանց աճյունները գրեթե երեք տարի անց
    «Մենք չէինք կարողանում ստանալ մարմինները ինը ամիս շարունակ, - ասել է Դավուդը։ - Երբ ասում եմ մարմիններ, նկատի ունեմ այն շիլան, ինչ մնացել էր նրանցից։ Դրանք բերեցին կոշիկի տուփի չափ երկու փոքրիկ արկղերով»։
    23:55
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլերը «սարսափելի է աշխատում»
    «Եվ Գերմանիան։ Նկատի ունեմ՝ նա սարսափելի է աշխատում։ Նա խնդիրներ ունի ներգաղթի հետ, խնդիրներ ունի էներգետիկայի հետ, նա ունի բոլոր տեսակի խնդիրներ»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ամերիկյան առաջնորդը՝ նկատի ունենալով կանցլեր Մերցին, որին վերջին օրերին արդեն բազմիցս ենթարկել է քննադատության։ «Եվ նա մեծ խնդիր ունի Ուկրաինայի հետ, որովհետև նրանք հայտնվել են այդ քաոսի (բարդակի) մեջ»,- հավելել է ամերիկյան առաջնորդը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է Գերմանիայում տեղակայված զորակազմի թվաքանակի կրճատման հնարավորությունը։ Նախագահը չի հստակեցրել, թե ինչու Վաշինգտոնը կարող է դիմել նման քայլի։ Այնուամենայնիվ, այս հայտարարությունը հաջորդել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության վերաբերյալ Մերցի քննադատական արտահայտություններին։
    23:49
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    23:46
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լոնդոնում ահաբեկչությունն իրականացրել է Սոմալիից նախկին թարգմանիչը․ Times
    Հրատարակության տեղեկություններով՝ Սուլեյմանին օրինական հիմունքներով, դեռ երեխա հասակում, Միացյալ Թագավորություն է ժամանել 1990-ական թվականներին և հետագայում ստացել բրիտանական քաղաքացիություն: 2020 թվականին նա հայտնվել է կառավարական Prevent ծրագրի աշխատակիցների տեսադաշտում, որն ուղղված է արմատականացման կանխարգելմանը և մարդկանց ծայրահեղականության ու ահաբեկչության մեջ ներգրավվելու դեմ պայքարին: Այնուամենայնիվ, ինչպես նշում է թերթը, հենց նույն տարում նրան հեռացրել են այդ ծրագրից:
    23:35
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պետական անձնագիրը պետք է արտացոլի ազգի հոգևոր ուղենիշները, ոչ թե էքսկուրսիոն երթուղին. Սամվել Դպիր Գրիգորյան
    1․ Աշխարհի ո՞ր մի երկիրը, ունենալով աշխարհի հնագույն և առաջին քրիստոնեական Մայր Տաճարը, կհեռացներ այն իր պետական կարևորագույն փաստաթղթից։ Սա ինքնության խմբագրո՞ւմ է, թե՞ ինքնության ուրացում։
    23:25
    30.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևի «ձայնը» Հայաստանի կառավարությունո՞ւմ. Ադրբեջանի վանդալիզմն արդարացնում է Փաշինյանը
    «Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ: Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է»: Օկուպացված Արցախում հայկական եկեղեցիների քանդումը արդարաձնող Կովկասի մուսուլմանների վարչությանն այսպես է արձագանքել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
    23:12
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տավուշի սահմանազատումից հետո ո՞ր տարածքներն են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ. «Sputnik Արմենիա»
    Ապրիլի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Տավուշի մարզում 12–կիլոմետրանոց հատված են սահմանազատել, և առաջիկայում կշարունակվի և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքը։
    23:00
    30.04.26
    Ավելին
  • Իրավական
    Գերլարված իրավիճակ՝ բանակային ողբերգության գործով դատական նիստին. կապիտան Ղազարյանն է հարցաքննվել
    Գերլարված մթնոլորտում է անցնում Ազատի զինվորական կացարանի հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով դատական նիստերը: Ազատի զորամասի ինժեներական ծառայության պետն է այսօր հարցաքննվել: Ըստ մեղադրանքի՝ կապիտան Տիգրան Ղազարյանն ի պաշտոնե պարտավոր է եղել հսկել, որ հակահրդեհային պահանջները պահպանված լինեին կացարանում, բայց չի հսկել: Ղազարյանը չի ընդունում այդ մեղադրանքը:
    22:45
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ից ազատագրվելը միայն նեղ ազգայնական հարց չէ, այլ քաղաքակրթական է. Հովհաննես Իշխանյան
    Քանի որ ՔՊ-ն ահաբեկչական խմբավորում է, նա լավ չի հասկանում, որ հայերն աշխարհի կարգ ու կանոնի վերականգման և աշխարհի ներդանշակության և զարգացմանն են ուղղում իրենց ջանքերը:
    22:30
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք
    Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ վարորդը չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ դիմել է փախուստի, իսկ երբ ոստիկանները հետապնդել են, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը՝ Գանձաքար գյուղի բնակիչ 32-ամյա երիտասարդը, խոչընդոտել է հետապնդմանը։
    22:17
    30.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանին նյարդայնացնող հարցը. հայ-ադրբեջանական արտահերթ սահմանազատում և առևտուր
    Սահմանազատման հարցերից զատ առևտրի հարցերն են քննարկվել Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները: Աղվերանում հայ ու ադրբեջանցի փոխվարչապետների 5 ժամ տևած հանդիպումից Փաշինյանը մանրամասներ է հայտնել: Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ չորեքշաբթի Աղվերանում հանդիպել են նաև հայ ու ադրբեջանցի գործարարները:
    22:12
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դատարանը հրաժարվել է մեղմացնել Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողի կալանքի պայմանները
    Պաշտպանությունը դատարանին խնդրել է օժանդակել Ալենի բանտարկության պայմանների փոփոխման հարցում: Դատավորն ասել է, որ լիազորություն չունի բանտին հրահանգելու, թե որտեղ պահեն Ալենին, սակայն խորհուրդ է տվել պաշտպանական կողմին պաշտոնական միջնորդություն ներկայացնել:
    22:00
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ 2027 թվականի ռազմական բյուջեն Ուկրաինային օգնություն չի նախատեսում․ Պենտագոն
    «Դա ճիշտ է։ Այս բյուջեում USAI-ի (Ուկրաինայի անվտանգությաննաջակցության նախաձեռնություն) գծով ֆինանսավորում չկա», — ասել է նա՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեի լսումների ժամանակ։ Հերստը մեկնաբանում էր ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ օրերս հրապարակված բյուջետային հայտը հաջորդ ֆինանսական տարվա համար։ Միևնույն ժամանակ, փոխնախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ Պենտագոնը շուտով կսկսի օգտագործել Ուկրաինային տրամադրվող 400 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթը, որն ավելի վաղ հաստատվել էր Կոնգրեսի կողմից։ «Այդ միջոցները հատկացվել են բոլորովին վերջերս։ Որքանով ինձ հայտնի է, մենք այդ գումարները ստացել ենք մարտին։ Ժամանակ է պահանջվում, որպեսզի փողերը հասնեն նախարարություն։ Բայց դրանք շատ շուտով կգործարկվեն։ Մենք կաշխատենք [ԱՄՆ Զինված ուժերի] Եվրոպական հրամանատարության ղեկավար Ալեքս Գրինկևիչի հետ՝ երաշխավորելու այդ միջոցների առավել պատշաճ օգտագործումը», — նշել է Հերստը։ Ինչպես ապրիլի 29-ին The Washington Post թերթի իր հոդվածում պնդել էր ամերիկացի սենատոր Միթչ Մաքքոնելը (հանրապետական, Կենտուկի նահանգից), ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հապաղում է Ուկրաինային փոխանցել Կոնգրեսի կողմից ժամանակին հաստատված 400 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթը։ Ըստ Մաքքոնելի՝ ռազմական գերատեսչությունն անտեսել է նաև Սենատի համապատասխան հանձնաժողովների հարցումները։ Օրենսդրի վարկածով՝ այս ռազմական օգնության իրացման հարցերի ձգձգման պատասխանատվությունը կրում է պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին։
    21:49
    30.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Իրանի 2 հզոր խաղաքարտերը. պայթյունավտանգ հրադադար և ԱՄՆ-ի նոր ուժեր՝ Մերձավոր Արևելքում
    Իրան-Միացյալ Նահանգներ անորոշ հրադադարի ընթացքում առաջին անգամ հայտարարություն է արել Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին: Նա լուսավոր ապագա է խոստացել Պարսից ծոցի տարածաշրջանին: Հիմա առավել քան երբևէ կարևորվում է Իրանի աշխարհագրական դիրքը՝ ըստ իրանագետների:
    21:45
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բալահովիտից 10 երեխա հիվանդանոց չի տեղափոխվել. համայնքապետ․ «Sputnik Արմենիա»
    «Ես ամեն ինչ ճշտել եմ․ միայն մի երեխա է հիվանդանոց տեղափոխվել, բայց նրա մոտ ալերգիա է։ Դա էլ տարբեր պատճառներից կարող է լինել ու հստակ ասել, թե դա ջրատարի, փոշու, թե որևէ միջատի կծելու հետևանք է՝ չգիտենք»,- ասաց Բաբայանը։
    21:30
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Դոբրոցեն» սուպերմարկետի էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է
    Երեկ՝ ապրիլի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում գտնվող «Դոբրոցեն» սուպերմարկետի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջ փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։
    21:15
    30.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Գաղտնալսումը նորաձև է դառնում Հայաստանում. գլխավոր արտաքին հետախույզի հատուկ գործերը՝ ԱԺ-ում
    Արտաքին հետախուզական ծառայության պետն այսօր էլ չի պատասխանել խորհրդարանական թղթակիցների հարցերին, թե ո՞ր երկրից է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի վտանգ տեսել արտաքին հետախուզությունը, ինչի մասին հայտարարել էին տարեսկզբին: Քրիստիննե Գրիգորյանն այսօր խորհրդարան էր տարել մի նախագիծ, որը եթե ընդունվի, արտաքին հետախուզությունը գաղտնալսելու սեփական միջոցները կունենա:
    21:02
    30.04.26
    Ավելին