Լրահոս
2026-04-30
-
ՄիջազգայինԳուտերեշը մտահոգված է Հորմուզի նեղուցի շրջանում նավագնացության սահմանափակմամբՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ինչպես ցանկացած հակամարտության դեպքում, «ողջ մարդկությունն է գին վճարում դրա համար, նույնիսկ եթե ոմանք հսկայական շահույթներ են ստանում»։Ավելին19:0930.04.26 -
ՔաղաքականՏեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստՆիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:Ավելին19:0130.04.26 -
Քաղաքական«Ուժեղ Հայաստան»-ը նախատեսում է հավաքներ կազմակերպել. «Փաստինֆո»Հավաքների նպատակն է ՀՀ ներքաղաքական և նախընտրական հարցերի քննարկումը։ Ինչ վերաբերում է մասնակիցների թվին, ապա իրազեկման փաստաթղթում նշված է, որ նախատեսվում է 40.000 անձի մասնակցություն։ Հավաքի համար հնարավոր է տեղադրվի բեմահարթակ, կոնստրուկցիաներ, բարձրախոսներ, թմբուկներ, լեդ էկրան և այլ տեխնիկկան սարքավորումներ։ Նախատեսվում է նաև երթ՝ Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի փողոց-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով։Ավելին18:5030.04.26 -
ՀասարակականԱնբարոյականության հասնող կեղծավորություն է. հայտարարությունԱնբարոյականության հասնող կեղծավորություն է, երբ հայկական եկեղեցիներ քանդողին ու խաչքարեր պղծողին արդարացնողները հանդգնում են Հայոց Եկեղեցուն մեղադրել «խաղաղությանը խոչընդոտելու» մեջ։ Լսե՛ք և լավ հիշե՛ք. էթնիկ զտումների, ավերված վանքերի, սրբապղծության և բռնի տեղահանված արցախահայության արյան ու ճակատագրի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք։ Արժանապատվության ոտնահարմամբ և հիշողության ջնջմամբ պարտադրվողը խաղաղություն չէ, դա հանձնվողականության ու նվաստացման ակտ է, որը մենք երբե՛ք չենք ընդունելու։Ավելին18:4530.04.26 -
ՔաղաքականԿԸՀ-ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել48 ժամ է տվել դրանք ուղղելու համար։Ավելին18:4030.04.26 -
ՔաղաքականԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներինԲնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ, STEM) կրթության զարգացման նպատակով Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 231 դպրոց համալրվել է ժամանակակից լաբորատորիաներով՝ ապահովելով ծրագրի թիրախային ցուցանիշների կատարումը։Ավելին18:3530.04.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Լարվածությունն աճում է դատարանում. Ազատի մահաբեր հրդեհի գործով դատավարությունըՀայլուր 18։30 Լարվածությունն աճում է դատարանում. Ազատի մահաբեր հրդեհի գործով դատավարությունըԱվելին18:3030.04.26 -
ՄիջազգայինԹրամփը կշտամբել է Մերցին Ուկրաինայի հարցում կարգավորման անարդյունավետության համար«Գերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ ծախսի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու վրա (որտեղ նա լիովին անարդյունավետ է) և իր քայքայված երկրի վերականգնման վրա՝ հատկապես ներգաղթի ու էներգետիկայի ոլորտներում, և ավելի քիչ ժամանակ հատկացնի նրանց խոչընդոտելուն, ովքեր վերացնում են իրանական միջուկային սպառնալիքը՝ դրանով իսկ աշխարհը, ներառյալ Գերմանիան, դարձնելով ավելի անվտանգ վայր», - գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր վարչակազմը դիտարկում է Գերմանիայում տեղակայված զորակազմի կրճատման հնարավորությունը։ Ամերիկյան առաջնորդը չէր հստակեցրել, թե ինչու կարող է վարչակազմը նման քայլի դիմել, սակայն հայտարարությունը հայտնվել էր այն բանից հետո, երբ Մերցը քննադատաբար էր արտահայտվել Իրանի դեմ Վաշինգտոնի ռազմական արշավի մասին՝ մատնանշելով ԱՄՆ-ի հստակ ռազմավարության բացակայությունը։ Երեքշաբթի օրը Թրամփը մեղադրել էր Մերցին այն բանում, որ նա իբր «ընդունելի է համարում Իրանի մոտ միջուկային զենքի առկայությունը»։Ավելին18:1530.04.26 -
ԻրավականԶենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվելՈստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից բնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել Ոստիկանության գվարդիայի Սևանի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ապրիլի 27-ին Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Վարդենիս քաղաքում գտնվող կիսաքանդ շինության ներսում։ Նշված վայրում հայտնաբերվել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, տարբեր տեսակի ու տրամաչափի 175 փամփուշտ, տանկային ական, ծխագլանակ։ Հաջորդ դեպքը գրանցվել է ապրիլի 28-ին։ Ոստիկանության գվարդիայի Գորիսի պահպանության բաժնի ծառայողները ծառայություն իրականացնելիս Տոլորսի ջրամբար տանող ճանապարհին հայտնաբերել են կտորով փաթաթված ինքնաձիգի նմանվող առարկա։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել է «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։Ավելին18:0030.04.26 -
ՀասարակականՓակ կլինեն մի շարք փողոցներՄայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.–Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում է տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մայիսի 1-ին՝ ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժ. 14:00-ից Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք: Հաշվի առնելով միջոցառումն անվտանգ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը՝ 30.06.2026թ. կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար:Ավելին17:4530.04.26 -
ՄիջազգայինԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետներըԱյս մասին վկայում է Գերագույն ռադայի կայքում հրապարակված օրինագծերի տեքստում համապատասխան նշումը։ Ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաքը Ուկրաինայում ներդրվել են 2022 թվականի փետրվարի 24-ին։ Այդ ժամանակից ի վեր դրանք բազմիցս երկարաձգվել են։ Ռազմական դրության պատճառով երկրում չեն անցկացվում ո՛չ խորհրդարանական, ո՛չ նախագահական և ո՛չ էլ տեղական ընտրություններ, ինչից էլ օգտվում է Զելենսկին, որի նախագահական լիազորությունների ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին։Ավելին17:3730.04.26 -
ՔաղաքականՓաշինյանի այցից առաջ կրթահամալիրի տնօրենը հրահանգել է հագնել միանման շապիկներ՝ ՔՊ-ի քարոզչական սրտիկներով. «Իշխանություն» լրատվականԸստ նրանց՝ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Երեմյանը հրահանգել է հագնել միանման շապիկներ՝ ՔՊ քարոզչական սրտիկի պատկերով, որոնք պետք է ձեռք բերեն ծնողները 1 հատի արժեքը 7000 դրամով։ Ծնողների մի մասը հրաժարվել է, եւ հանրային աղմուկից խուսափելու համար որոշում է կայացվել հագնել միանման շապիկներ, սակայն, արդեն զինանշանի պատկերով։Ավելին17:2830.04.26 -
ԻրավականԴատարանը թույլ չտվեց Սամվել Կարապետյանին այցելել հոր գերեզմանինՆախորդ նիստին դատարանը երկարաձգել էր Կարապետյանի տնային կալանքը ևս երեք ամսով։Ավելին17:1530.04.26 -
ՔաղաքականՍա ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային աշխատող քաղաքականությունն է. Գևորգ ԴանիելյանՍա ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային աշխատող քաղաքականությունն է, իսկ աշխատող է, որովհետև գործ ունեն զրո դիմակայման հետ։ Ստացվում է, որ իրենք կադաստրի թղթով են զավթել Հայաստանի տարածքները, ոչնչացրել դարերի պատմություն ունեցող սրբավայրերը, ամբողջովին էթնիկ զտումներ իրականացրել Արցախում և Նախիջևանում, ցեղասպանության դիմել Բաքվի, Սումգայիթի և այլ բնակավայրերի հայության նկատմամբ և այլն։Ավելին17:0030.04.26 -
ՄիջազգայինԻսրայելը ընտանիքներ է սպանում. ողբերգություն՝ ԼիբանանումԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի հարավային շրջաններին՝ չնայած երեք օր առաջ ուժի մեջ մտած հրադադարին: Լիբանանյան լրատվամիջոցները 4 գյուղերի հրետակոծության մասին են հայտնել: Իսրայելի բանակը հայտնել է հարավի 3 քաղաքում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածնքերի հարվածների մասին: Ջիբչիտ քաղաքում Իսրայելի օդային հարվածից զոհվել են մի ընտանիքի բոլոր անդամները:Ավելին16:4530.04.26 -
ՀասարակականԿասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Հրազդան համայնքի Քաղսիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր, ի մասնավորի՝ սննդի կառույցը ապահովված չի եղել՝ - ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով` տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով, - անձնակազմի համար հանդերձարանով։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ:Ավելին16:4130.04.26 -
ՀասարակականՀամաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. 10-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոցներ«Սովետի ժամանակ մեր գյուղով որ ջուրը անցնում էր, այնքան զուլալ էր, նույնիսկ խմում էինք։ Մեր ծնողները ճաշ էին պատրաստում էդ ջրով, լվացք էինք անում, ձկները պարզ երևում էին։ Բայց արդեն 10 տարուց մի քիչ ավելի է՝ անգամ կողքով չենք կարողանում անցնել։ Որոշ տների սանհանգույցներից դուրս թափվող ջուրը լցվում է կանալը։ Որոշ հատվածներում առաջացել է տիղմ և կա վտանգ, որ ճահճով կպատվի։ Ում ասես դիմել ենք, Կոտայքի մարզպետին, Աբովյանի քաղաքապետին, մեր գյուղապետին, սակայն հետո իմացանք, որ կանալի մաքրման ու շահագործման պատասխանատուն Ջրային կոմիտեն է։ Ու հիմա հարց ենք ուղղում Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի. երբ դիմում էինք Ջրային կոմիտե, ինչո՞ւ էին մեզ մոլորեցնում, թե դա իրենց գործը չէ ու քանի տարի է մեզ սխալ հասցեներ էին ուղղորդում, թե գնացեք մարզպետի, քաղաքապետի, ձեր գյուղապետի մոտ։ Մենք միամտաբար հավատացել ենք ձեզ, բայց արդեն պարզել ենք, որ հենց դուք պետք է աշխատանքները կատարեք։ Բայց կամ թամբալություն եք անում, կամ ձեզ համար նշանակություն չունեն մարդն ու բնությունը, կարևորը ժամանակից շուտ պարգևավճարներ ստանաք։Ավելին16:3030.04.26 -
ԻրավականՏիգրան Մանասերյանը ոնց որ լակոտ լիներ, չգիտեմ՝ ինքը ո՞նց էր դարձել սպա. Ազատի զորամասի ինժեներական ծառայության պետՏիգրան Մանասերյանը ոնց որ լակոտ լիներ, չգիտեմ՝ ինքը ո՞նց էր դարձել սպա: Դատական նիստի ժամանակ ասաց Ազատի զորամասի ինժեներական ծառայության պետը:Ավելին16:1930.04.26 -
ՀասարակականՄայր Աթոռը միջազգային կառույցներին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի կողմից Արցախի հայկական ժառանգության ոչնչացումըՍրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է և այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը, հողին հավասարեցնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է և մշակութային եղեռնագործություն։Ավելին16:0630.04.26 -
ՀասարակականԿանխվել է քաղաքացու ինքնաuպանnւթյան փորձըԱպրիլի 30-ին, ժամը 11։01-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Կիևյան կամրջի ճաղավանդակը և ցանկանում է ցած նետվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը։ Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին։Ավելին15:5730.04.26