Լրահոս
Քաղաքական
21:08
22.04.26
170

Ներքաղաքական ատելության մասին վեճ է սկսվել ԵԽԽՎ-ում ՀՀ իշխանական ու ընդդիմադիր պատվիրակների մեջ

Ներքաղաքական ատելության մասին վեճ է սկսվել Հայաստանի խորհրդարանի իշխանական ու ընդդիմադիր պատվիրակների մեջ Ստրասբուրգում: Նիկոլ Փաշինյանի թիմակիցները եվրոպական ամբիոնից դժգոհել են, թե «եթե թույլ տան, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը, ի վերջո, կդադարի խոսել»: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հակադարձել է՝ իշխանության ներկայացուցիչներն են իրենց ագրեսիվ, անհանդուրժող լեզվով նսեմացնում ընդդիմախոսներին՝ ազդելով ամբողջ հասարակության վրա, ստեղծելով լարված մթնոլորտ: