Լրահոս
Քաղաքական
17:56
25.05.26
126

Նարեկ Կարապետյանն ապացույց է ցույց տալիս, որ ՌԴ քաղաքացի չէ. ՔԿ-ի դեմ դատական հայց են ներկայացնելու

Սրվում է վեճը «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի և Քննչական կոմիտեի միջև: Նրա թիմը պնդում է՝ շրջանառվող տեղեկությունը, թե Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է, տեխնիկական վրիպակի հետևանք է: Շփոթությունը առաջացել է նախկին գրանցման սխալի հետևանքով: Կարապետյանի թիմակիցները պահանջում են, որ քննչական մարմինը և փաստերի ստուգման հարթակը հերքեն տարածված տեղեկությունները՝ պնդելով, որ դրանք զրպարտիչ են։