Լրահոս
Քաղաքական
20:15
22.05.26
182

Մութ հարցեր և վառ էմոցիաներ. իր պոռթկումներն արդարացնելու փորձ է անում Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերություններում «աշխատանքային վիճակ» է: Առավոտյան հրավիրած ասուլիսում նա այսպես է արձագանքել Ռուսաստան հայկական ծաղիկների  ներմուծումը սահմանափակելու որոշմանը, որն ուժի մեջ է մտել այսօր:

Բայց Փաշինյանի ասուլիսի գլխավոր նպատակը, կարծես, ոչ թե հայ-ռուսական հարաբերություններում սուր անկյունները հարթելն է եղել, այլ  քարոզարշավի ընթացքում սեփական զգացմունքային պոռթկումները արդարացնելը: