Լրահոս
Իրավական
11:37
21.11.25
1 158

Միակ կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումների. փաստաբան

Img default alt hy

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Դատավարական որևէ տրամաբանություն չունեցող որոշմամբ Լիդիա Մանթաշյանի բանտային կալանքը երկարացվեց ևս 3 ամսով:

Կալանքի` 0-ական հիմքերի և մնացած մեղադրյալների նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման պայմաններում Լիդիայի նկատմամբ իրականացվողը հնարավոր է պատճառաբանել միայն կալանքի միջոցով նրան պատժելու և Բագրատ Սրբազանին ցավացնելու հանգամանքներով:

Ընդ որում` միայն Լիդիայի կալանքն է ուղեկցվում տեսակցությունների սահմանափակմամբ:

Միակ կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին:»,- նշել է Հարությունյանը։