-
Քաղաքական
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. Վահագն Հովակիմյան
19:4004.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանին՝ փող. Հայաստանից՝ մաքսային արտոնություն. ի՞նչ խոստացավ Լայենը՝ Երևանին ու Բաքվին
19:3004.07.26 -
Միջազգային
Թուրքիան հետևում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը տապալելու Իսրայելի փորձերին․ Էրդողան
19:0004.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի «հերոս քաղաքը» գրավել են ռուսները. լայնածավալ հարձակումներ՝ ռազմաճակատում
18:4604.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի որոշում ՍԴ-ն չկայացրեց. ընտրությունների արդյունքը չի փոխվի
18:3004.07.26 -
Քաղաքական
Արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն. Արամ Վարդևանյան
18:1904.07.26 -
Իրավական
Ժամանակը կգա, կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել այս որոշման վրա. Արամ Օրբելյան
18:1404.07.26 -
Միջազգային
Տինո Խրուպալլային վերընտրել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ
16:3704.07.26 -
Կրթություն և գիտություն
Հոսանքազրկման հետևանքով քննությունների բողոքարկման գործընթացը ընդհատվել է․ ԳԹԿ-ն երկարաձգել է վերջնաժամկետը
16:0404.07.26 -
Միջազգային
Սահմանադրական փոփոխություն՝ Հունգարիայում. վարչապետը նախաձեռնել է նախագահ Շույոկի պաշտոնանկությունը
15:5004.07.26 -
Տարածաշրջան
Արյան վրեժ են պահանջում Իրանում. թշնամիներին ուժ են ցույց տալիս Թեհրանում
15:3804.07.26 -
Միջազգային
ՌԴ-Իրան համագործակցությունը զարգանում է անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում. Մեդվեդև
13:5004.07.26 -
Միջազգային
Սլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն
13:1904.07.26 -
Միջազգային
Լուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար
12:4204.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճը
12:3004.07.26 -
Իրավական
Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի
12:1704.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
11:4504.07.26 -
Մամուլի տեսություն
Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»
09:3404.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի նախարար Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»
09:3004.07.26 -
Մամուլի տեսություն
Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
09:2004.07.26 -
Միջազգային
Զախարովան Եվրոպայի խորհրդի գործունեությունը որակել է որպես «մտավոր-սեռական դիսֆունկցիաների» դրսևորում
23:4003.07.26 -
Քաղաքական
Հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացները կդառնան ԵՄ պաշտոնյաները․ Հակոբ Բադալյան
23:1803.07.26 -
Քաղաքական
Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան
21:4503.07.26 -
Միջազգային
Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ
21:1503.07.26 -
Քաղաքական
Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից
21:0003.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Առեղծվածային դեպք՝ Սևանի գերեզմանատանը. երիտասարդի դի են գտել՝ մեքենայում
20:3003.07.26 -
Իրավական
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
20:2003.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի
20:0803.07.26 -
Միջազգային
Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհայտարարի որպես «երկարաժամկետ սպառնալիք»․ Reuters
19:5803.07.26 -
Իրավական
Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյանը դիմել է միջազգային կառույցներին
19:4503.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ի «շուստրիությունն» անցավ. սկանդալային նախագիծն ընդունվեց, Ալեն Սիմոնյանը հեռացավ
19:3003.07.26 -
Տարածաշրջան
Պատմական հուղարկավորություն՝ Իրանում. հրաժեշտ են տալիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին
19:0003.07.26 -
Միջազգային
Կիևի վրա ամենամահաբեր հարձակման համար Զելենսկին դաշնակիցներին է մեղադրում. Մոսկվան չի նահանջում
18:0503.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
17:0003.07.26 -
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26 -
Իրավական
Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
13:0003.07.26 -
Քաղաքական
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
12:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահից 4 ամիս անց Իրանը հրաժեշտ է տալիս հոգևոր առաջնորդ Խամենեիին
12:3003.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը
11:0303.07.26 -
Հասարակական
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
10:4903.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
10:3503.07.26 -
Հասարակական
Ծանր տեխնիկա վարելու դասընթացներ է կազմակերպում «Լիդիան Արմենիան». վարորդների պահանջարկ կա
10:2103.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն․ Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:4403.07.26 -
Մամուլի տեսություն
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»
09:3903.07.26 -
Միջազգային
Էրդողանը տարածաշրջանային թեմաներով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Պուտինի հետ. Ֆիդան
23:3802.07.26 -
Քաղաքական
«Դուք սովորական գործիք եք». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը սպասարկող «ինտելեկտուալներին»
23:2602.07.26 -
Հասարակական
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»
22:4702.07.26 -
Միջազգային
Ռուսաստանի լայնածավալ հարձակումը՝ հրթիռներով ու ԱԹՍ-ներով. դրոնային գրոհ է սկսել նաև Կիևը
22:3902.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Նոր փորձանքի առաջ ենք կանգնում ամեն առավոտ. ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Ալիևը ՄԱԿ է տարել
21:4502.07.26 -
Քաղաքական
Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է, կուլ տվեք․ Վահե Դավթյան
21:1502.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ են հրատապ փոխում ընտրությունների ու հանրաքվեի կարգը. ԱԱԾ-ի թվերը հերքում են ՔՊ-ի պնդումները
21:0002.07.26 -
Միջազգային
ԵՄ երկրները հաշտվել են Հորմուզի նեղուցով անցման համար վճարելու գաղափարի հետ. Bloomberg
20:4502.07.26 -
Քաղաքական
Բրազիլիան պատրաստ է խորացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ. Լուլա դա Սիլվայի ուղերձը
20:1502.07.26 -
Հասարակական
Մեկ շաբաթում 7 ողբերգություն՝ Հայաստանի ճանապարհներին. մտահոգիչ են ավտովթարների թվերը
20:0002.07.26 -
Հասարակական
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
19:4502.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ Մոլդովայում. նախագահ Սանդուից պահանջում են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
19:1902.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ
19:0802.07.26 -
Քաղաքական
Լայենը՝ Երևանում կամ «աչքակապություն». փողի ու մեծ շուկայի խոստումներ և 2 ծաղկեփունջ
19:0002.07.26 -
Հայաստան
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
18:1902.07.26 -
Քաղաքական
Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի․ Արթուր Խաչիկյան
18:0502.07.26 -
Իրավական
ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին․ News.am
17:4702.07.26 -
Քաղաքական
Կոկորդը ցավում է Ալեն Սիմոնյանի, բայց նեղված չէ. ԱԺ գործող նախագահն ուզում է մի քիչ հանգստանալ
17:3302.07.26 -
Հայաստան
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
17:1502.07.26 -
Քաղաքական
Ամո՛թ, Ուրսուլա. Երևանում բողոքի ակցիայով են դիմավորել Եվրահանձնաժողովի նախագահին
16:5302.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Էրդողանը սնվում է Հայաստանի իշխանության անտարբերությամբ. ցեղասպանության հրեական ճանաչումը
16:2002.07.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի և սպայի ձերբակալության մասին
16:0802.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող կցորդիչով բեռնատարում. մեքենան վերածվել է մոխրակույտի
15:5902.07.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը և Սայմոն Մորդյուն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը
15:4902.07.26 -
Քաղաքական
Ստրուկները ատում են ազատներին․ դասալիքները չնահանջողներին ավելի «կրքոտ» են ատում․ Արա Պողոսյան
15:4502.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ադրբեջանցի հրամանատարին ծեծած հայ գնդապետին ձերբակալել են. ՔԿ-ն հաստատում է
15:3002.07.26 -
Միջազգային
Ե՞րբ կմեկնարկի Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը
14:5302.07.26 -
Քաղաքական
«Եթե Ռուսաստանը փակի իր շուկան, ԵՄ-ն կբացի իր դռները». Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոստումը Երևանում
14:4502.07.26 -
Քաղաքական
Էդիկ Մալոյանին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան
14:3602.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
14:1502.07.26 -
Միջազգային
Պուտինն ուշադրություն էր հրավիրել Զելենսկու կասկածելի լեգիտիմության վրա․ Պեսկով
13:5602.07.26 -
Քաղաքական
Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը
13:4502.07.26 -
Քաղաքական
Դուք պարզապես ուզում եք ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից․ Քրիստինե Վարդանյան
13:1802.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Սպառնալիքներ և թեժ կրքեր՝ խորհրդարանում. հրատապ օրինագիծ է բերել ՔՊ-ն
12:3002.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ական պատգամավորը չի կարողանում պատասխանել ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի հարցին
12:2502.07.26 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ․ ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը
12:1602.07.26 -
Իրավական
Խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի տունը․ իրավապահները նրան տարել են․ NewDay.am
12:0902.07.26 -
Քաղաքական
Այս նախագիծը կատարյալ իրավական անգրագիտություն է․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
12:0002.07.26 -
Քաղաքական
Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ ձեր նախագիծը բոբիկ է․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականին
11:5202.07.26 -
Միջազգային
Պենտագոնը մոտ 2000 զինվորական է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար
11:4502.07.26 -
Հասարակական
Տաշիրում բախվել են կցորդիչով բեռնատարը և «Գազ 53»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ
11:3002.07.26
Մի՛ փորձեք թվային աճպարարությամբ բարեկեցության պատրանք ստեղծել, փորձեք 4 հոգով 200 հազար դրամով ապրել. Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հրապարակումը.
«Երջանկության խոստումով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը շատ բանով հպարտանալու տեղ չունի՝ Արցախի հայաթափում և բռնակցում Ադրբեջանին, հազարավոր զոհեր, ադրբեջանական զավթիչ ուժերը Հայաստանում, Ադրբեջանի կողմից նորանոր պահանջներ, փակ սահմաններ, պարտքերի տակ կքված պետություն և հասարակություն, դանդաղող տնտեսական աճ և այս ամենին ի հետևանք՝ վստահության ու աջակցության մակարդակի գահավիժում։ Սակայն, Փաշինյանը կարող է հպարտանալ մի տաղանդով, որ ուրիշ ոչ ոք չունի. իրականությունը ծուռ հայելիների միջով, անճոռնի մերկ շրջմոլիկին պերճ հագնված արքայազն ներկայացնելու տաղանդով։ Օրինակ՝ մի քանի հոգի/ընկերություն բջջային հեռախոսներ ու կենցաղային տեխնիկա էին ներմուծում ու անմիջապես արտահանում Ռուսաստան, մի քանի հոգի ոսկի էին Ռուսաստանից ներմուծում ու անմիջապես վերարտահանում ԱՄԷ։ Սա հարստացնում էր այդ մի քանի հոգուն, պերճացնում էր տնտեսական վիճակագրությունը, բայց ռեալ տնտեսական աճի ու հասարակության բարեկեցության աճի չէր բերում։ Այս իշխանություններն այնքան հարուստ երևակայություն ունեին, որ մեկ տարում հաջողացրեցին ոսկերչական արտադրանքի թողարկումը, բնեղեն արտահայտությամբ, «ավելացնել» 23.6 անգամ։ Թուղթն էլ, մատիտն էլ իրենց ձեռքերում են, ամեն ինչ կարող են գրել։ Գրել կարող են, կարող են նույնիսկ փորձել բարեկեցության պատրանք ստեղծել, բայց բարեկեցություն ապահովել չեն կարող։
Բարեկեցության պատրանք ստեղծելու փորձերից է միւջին աշխատավարձերով աճպարարությունը։ Իշխանությունները մշտապես պնդում են, թե Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձերը շարունակաբար աճում են, և 2025 թվականի 1-ին եռամսյակում այն կազմել է 313 հազար 613 դրամ։ Միջին և մեջտեղ բառերը նույն արմատն ունեն, և միջին վիճակագրական քաղաքացին, լսելով «միջին» բառը, ենթագիտակցորեն ընկալում է, թե միջին արժեքը մեջտեղի արժեքն է։ Մեր պարագայում՝ աշխատող քաղաքացիների մի կեսը պետք է, որ ստանար 313 հազար 613 դրամից քիչ, մյուս կեսը՝ 313 հազար 613 դրամից շատ։ Դե, մի մասն էլ հենց 313 հազար 613 դրամ կստանա, բայց կես-կես համամասնությունը դրանից շատ չի տուժի։ Եթե կենցաղից անցնենք գիտությանը, գաուսյան (նորմալ) բաշխման դեպքում միջին արժեքը թույլ է տալիս նման ինչ որ մի ենթադրություն անել։ Բայց աշխատավարձերի նույնիսկ գաուսյան բաշխման դեպքում միջին արժեքի մասին տեղեկության արժեքը շատ փոքր է, եթե չունենք աշխատավարձերի դիսպերսիայի մասին տեղեկություններ։
Վիճակագիրները լավ անեկդոտ ունեն. «Մաթեմատիկայի պրոֆեսորը խեղդվեց մի գետում, որի միջին խորությունն 95 սանտիմետր է»։ Միջինը՝ միջին, բայց այդ գետի մի հատվածում խորությունը 10 սանտիմետր է, իսկ մեկ այլ հատվածում՝ 1 մետր, 80 սանտիմետր։ Այնպես որ, «միջինով» առաջնորդվելը կարող է տանել ուղիղ դեպի այն աշխարհ։
Գիտական և կենցաղային օրինակներն ինչու՞ բերեցի։ Որ ցույց տամ, որ միջինից բացի այլ ցուցանիշներ են պետք, որպեսզի պատկերացնենք, թե Հայաստանի քաղաքացիներն ինչ աշխատավարձեր են ստանում ու գոնե ինչ որ պատկերացում կազմենք նրանց բարեկեցության, ինչպես նաև սոցիալական բևեռացվածության վերաբերյալ։
Հարցումներ էի ուղարկել պետական եկամուտների կոմիտե ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ խնդրելով ինձ, տարբեր տարիների համար, տրամադրել աշխատավարձերի միջին արժեքի, միջնարժեքի (median) և մոդա արժեքի (mode) մասին տեղեկություն։ Մի քիչ հստակեցնենք, թե այս մեծություններն ինչ են ցույց տալիս։ Աշխատավարձերի միջին արժեքը ստանալու համար բոլոր մարդկանց աշխատավարձերը գումարում ենք իրար, գումարը բաժանում ենք մարդկանց թվի վրա։ Միջնարժեքը ստանալու համար ստացված աշխատավարձերը շարում ենք աճման կարգով և գտնում ենք մեջտեղի թիվը (եթե աշխատավարձերի թիվը զույգ է, ապա միջնարժեքը մեջտեղի երկու թվերի միջինն է)։ Եվ վերջապես՝ մոդա արժեքը ցույց է տալիս ամենահաճախ պատահող թիվը։ Պարզ օրինակի վրա դա բացատրեմ։ Օրինակ՝ ենթադրենք սենյակում 7 հոգի են։ 3 հոգի ստանում են 150 հազարական դրամ, մնացած չորսը՝ համապատասխանաբար՝ 175, 200, 225 և 400 հազար դրամ։ 7 հոգու միջին աշխատավարձը 207 հազար 143 դրամ է։ Միջնարժեքը և մոդա արժեքը, համապատասխանաբար, 175 հազար և 150 հազար դրամ։ Ընդունեք, որ տրված բաշխման պայմաններում միջին արժեքն ինչ որ չափով մոլորեցնում է, ավելի մեծ բարեկեցության պատրանք է ստեղծում։
Այս երեք մեծությունները և դիսպերսիան, ինչպես արդեն նշել եմ, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել երկրում աշխատավարձերի իրական մակարդակի և բաշխվածության վերաբերյալ։ Նշված արժեքները ստանալու համար դիմել էի Պետական եկամուտների կումիտե և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ ՊԵԿ-ից ստացված պատասխանն ինչ որ չափով սպասելի էր։ Նախ նշել էին, որ աշխատողների թվի մասին տեղեկություններ չունեն, իրենց ունեցած տեղեկությունը չի վերաբերում աշխատավարձերին, այլ «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումներին»՝ վարձու աշխատողին հաշվեգրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումներին, քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքի կատարման) դիմաց աշխատողին փաստացի վճարված եկամուտներին և այլն, այսինքն՝ ցանկացած գումարին, որը հարկվում է։ Փոխարենը՝ ներկայացրել էին «հարկման բազա ունեցող (եկամուտներ ապահովված) աշխատատեղերի միջին թվաքանակի, մեկ աշխատատեղին բաժին ընկնող հարկման բազայի (եկամտի) մասին տեղեկատվություն»։ Ավելի պարզ, եթե մարդը երկու տեղ է աշխատում, նա վիճակագրության մեջ ներառվում է որպես երկու մարդ։ Այսինքն՝ եթե մարդու աշխատավարձը չի բավարարում նորմալ ապրելու համար, ինքը ստիպված գիշերներն էլ պահակություն է անում, գործող մեթոդաբանությամբ նա համարվում է երկու աշխատող։ Ինչքան վատ ապրողների թիվը մեծանա ու նրանք երկրորդ աշխատանքի անցնեն, օրինակ՝ ուսուցիչը նաև կրկնուսույց աշխատի, այդքան վիճակագրությունը ցույց կտա, թե զբաղվածությունն աճել է, այսինքն՝ երկրի տնտեսական վիճակը բարելավվել է։
Քանի որ ՊԵԿ տեղեկությունները վերաբերվում էին հարկման բազային, այլ ոչ թե աշխատողներին, նույն հարցն ուղղել էի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Աշխատողների թվաքանակի մասին ինձ տեղեկություններ տալու փոխարեն, նրանք իմ հարցումը վերահասցեագրել էին ՊԵԿ։ Աշխատանքի նախարարությունն աշխատողների վերաբերյալ տեղեկություններ չունի...
Ինչևէ, առաջնորդվենք ՊԵԿ տրամադրած թվերով։ Համաձայն ներկայացրած վիճակագրության, 2025 թվականի 1-ին կեսին մենք ունեցել ենք 779 հազար 115 աշխատատեղ։ Պարզության համար ենթադրենք, որ մեկ աշխատողն աշխատում է մեկ աշխատավայրում, և եկամուտը կոչենք «աշխատավարձ»՝ մտքում ունենալով, որ աշխատավարձի մեջ ներառված են նաև գործատուի միջոցներով վճարված նպաստները, պայմանագրային եկամուտը, արձակուրդայինը և այլն։ Նաև նշեմ, որ առնվազն իմ պարագայում դա այդպես չէ, ես զբաղվում եմ նաև օրենքով չարգելված գիտամանկավարժական գործունեությամբ։
Ի՞նչ պատկեր ունենք բարեկեցիկ Հայաստանում։ Միջին «աշխատավարձը» 2025 թվականի 1-ին կիսամյակին կազմել է 313 հազար 631 դրամ։ Ինչպես արդեն նշել եմ, ենթագիտակացաբար կարելի է կարծել, թե այդ աշխատատեղերից կեսն այդ գումարից քիչ է վարձատրվում, մյուս կեսը՝ շատ։ Սակայն, «աշխատավարձերի» շուրջ 75%-ը ցածր են միջին «աշխատավարձից»։ Ավելի պարզ՝ ամեն 4 աշխատողից 3-ը միջինից քիչ գումար են ստանում․ 779 հազար 115 աշխատողից մոտ 580 հազարը։ Ընդ որում, 453 հազար 701 հոգին, աշխատողների 69%-ը, ստանում են մինչև 200 դրամ։ Դե հիմա պատկերացրեք, որ ընտանիքում ընդամենը մեկ աշխատող կա։ Դե, հիմա փորձեք 4 հոգով 200 հազար դրամով ապրել։ Ահա, թե ինչու մենք ունենք աշխատող աղքատներ։ 750 հազար դրամից ավելի է ստանում աշխատողների ընդամենը 6%-ը։ Մեկ և կես միլիոնից ավելի է ստանում աշխատողների 2%-ը՝ 19 հազար 116 մարդ։ Չեմ բացառում, որ նրանց մի էական մասը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված «այթիշնիկներ» են։ Հայտնի չէ՝ նրանցից քանիսը տուն կվերադառնա պատերազմի ավարտից հետո։
Այնպես որ, թող չփորձեն թվային աճպարարությամբ բարեկեցության պատրանք ստեղծել։ Մի բուռ մարդիկ «Ռոլս Ռոյս» են քշում, բայց մեծամասնության համար հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետևանքն ավելի էժան մակարոնեղենին անցնելն էր....
P.S. Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն աշխատավարձերի մեդիան և մոդա արժեքների ու աշխատավարձերի դիսպերսիայի տվյալները չուներ։ Բա ինչպե՞ս են պատրաստվում սոցիալական արդարության հարցը կարգավորել։ Մոռացել են, որ Հայաստանը, համաձայն ՀՀ Սահմանադրության, սոցիալական պետություն է»:
-
15:26
04.07.26
Եվրոպական միությանը չի հաջողվում փոխարինել Ռուսաստանին. ռուս փորձագետը՝ Կովկասում էներգետիկ անվտանգության մասին
Կարդալ ավելին
-
14:00
03.07.26
Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
Կարդալ ավելին
-
17:54
02.07.26
Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
Կարդալ ավելին
-
16:32
02.07.26
2026թ. առաջին կիսամյակում հարկային եկամուտներն աճել են 14.7%-ով․ ՊԵԿ
Կարդալ ավելին