Լրահոս
Քաղաքական
13:53
06.03.26
607

Մեզ մոտ առկա սոցհարցման արդյունքները էկանորեն տարբերվում են. Արամ Նավասարդյան

Img default alt hy

Այսօր քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները հրապարակել էին IRI-ի սոցհարցման տվյալները, ըստ որի՝ «Հայաստան» դաշինքը ունի 4 տոկոս ձայն: GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ևս ունեն սոցհարցումների տվյալներ.

«Ես հիմա կոնկրետ թվեր չեմ կարող նշել, որովհետև սոցհարցումը փակ է, բայց մեզ մոտ տվյալները տարբերվում են, մասնավորապես «Հայաստան» դաշինքի տվյալներն են ցածր մեզ մոտ առկա տվյալների համեմատ, ԲՀԿ-ի տվյալները և Վարդան Ղուկասյանի տվյալները»,- մեզ հետ զրույցում ասաց Արամ Նավասարդյանը՝ հավելելով.

«3 առաջատար ընդդիմադիր ուժերն են «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան»  կուսակցություններն են»: