Լրահոս
Աշխարհ
21:48
01.02.20
80

Մեծ Բրիտանիա. Առաջին օրը՝ Եւրամիությունից դուրս

Տեղի ունեցավ աշխարհի ամենաաղմկոտ քաղաքական ապահարզաններից մեկը: Մեծ Բրիտանիան 47 տարի Եվրամիությանը անդամակցելուց հետո, ուրբաթ գիշերը՝ Երևանի ժամանակով ժամը 23-ին, պաշտոնապես դուրս եկավ եվրաընտանիքի կազմից: Մեծ Բրիտանիայում այս իրադարաձության կապակցությամբ տոնախմբություններ են, բողոքի ցույցեր: Վարչապետ Բորիս Ջոնսոնը իր ելույթում բրիտանացիներին բաժանել է երեք խմբի. նրանք, ովքեր ուրախ են Բրեքզիթի առիթով: Նրանք, ովքեր անհանգստություն ու կորստի զգացողություն ունեն: Եվ երրորդ խումբը, որն ամենամեծն է ըստ Ջոնսոնի: Բրիտանացիների այդ խումբը մտածում է, որ քաղաքական այս վեճը երբեք չի ավարտվի: