Լրահոս
Սպորտ
23:25
22.04.26
170

Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Img default alt hy

Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

20-ամյա հայ ծանրորդը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 79 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալին արժանացել է երկամարտի 338 կգ արդյունքով:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 148 կգ ու 152 կգ կշռող ծանրաձողերըև այս ձևում միայն 10-րդն էր: Հրում վարժությունում Մարտին Պողոսյանը բարձրացրել է 186 կգ-ն և այս վարժությունում զբաղեցրել երկրորդ տեղը: Այս քաշային կարգում չեմպիոնի կոչմանն արժանացել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Գևորգ Սերոբյանը՝ երկամարտում գրանցելով 341 կգ արդյունք:

Մարտին Պողոսյանն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: