Լրահոս
Միջազգային
22:29
22.04.26
351

Մակրոնը հայտնել է Լիբանանում ևս մեկ ֆրանսիացի խաղաղապահի մահվան մասին

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահ կոնտինգենտի կազմում գտնվող ևս մեկ ֆրանսիացի զինվորականի մահվան մասին, ով վիրավորում էր ստացել ապրիլի 18-ին Լիբանանի հարավում տեղի ունեցած հարվածի հետևանքով։

«Սյուիպի 132-րդ կինոլոգիական հետևակային գնդի ավագ կապրալ Անիսե Ժիրարդենը, ով երեկ հայրենադարձվել էր Լիբանանից, որտեղ ծանր վիրավորվել էր «Հեզբոլլահի» մարտիկների կողմից, այս առավոտ մահացել է ստացած վիրավորումներից»,- գրել է Ֆրանսիայի առաջնորդը X-ում։

Մակրոնը նաև ցավակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքին։

Ապրիլի 18-ին հանրապետության նախագահը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի խաղաղապահ կոնտինգենտի անդամ, ֆրանսիացի զինվորական Ֆլորիան Մոնտորիոն զոհվել է Լիբանանի հարավում հարվածի հետևանքով։ Նա հստակեցրել էր, որ ևս երեք զինվորական, որոնց թվում էր Ժիրարդենը, վիրավորվել են և տարհանվել։ Մակրոնի պնդմամբ՝ «ամեն ինչ մատնանշում է այն մասին, որ հարձակման պատասխանատվությունը կրում է «Հեզբոլլահ» շիական կազմակերպությունը»։ Այս կապակցությամբ նա արաբական հանրապետության իշխանություններից պահանջել է «ձերբակալել մեղավորներին» և «պատասխանատվություն ստանձնել» ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հետ միասին կարգուկանոնի ապահովման համար։

«Հեզբոլլահը» հերքել է ֆրանսիացի զինծառայողի մահվան հետ իր առնչության մասին մեղադրանքները։