Լրահոս
Միջազգային
23:02
23.05.26
317

Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3 123-ի

Img default alt hy

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները շարունակում են հարվածներ հասցնել Լիբանանի հարավային և արևելյան շրջաններին. վերջին մեկ օրվա ընթացքում այնտեղ զոհվել է 12, վիրավորվել՝ 109 մարդ: Այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը։

«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 3 123-ի, վիրավորներինը՝ 9 506-ի», - նշվում է գերատեսչության՝ X-ում հրապարակված տեղեկագրում։

Ինչպես նշել են ԱՆ-ում, Նաբատիա և Տյուրոս քաղաքներում փրկարարական խմբերը շարունակում են ռմբակոծությունների հետևանքով ավերված շենքերի փլատակների մաքրումը, ուստի զոհերի և տուժածների թիվը կարող է աճել: