Լրահոս
Միջազգային
20:57
31.03.26
141

Լիբանանի բանակը փակել է Բեյրութի օդանավակայան տանող մայրուղին

Img default alt hy

Լիբանանցի զինծառայողները փակել են Բեյրութի միջազգային օդանավակայան տանող մայրուղու երթևեկությունը՝ իսրայելական բանակից ստացված նախազգուշացումից հետո։

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը, արդյունքում Ջանդոլին էստակադայի շրջանում՝ խճուղու հատվածում, խցանում է առաջացել։

«Տունը, որին հասցվելու է իսրայելական հարվածը, գտնվում է ճանապարհի եզրին, և ավիահարվածի դեպքում դրա փլուզումը լուրջ վտանգ է ներկայացնում», - նշել է զրուցակիցը։ Նրա տեղեկություններով՝ իսրայելական հրամանատարության ներկայացուցիչն ավելի վաղ զգուշացրել էր քաղաքի յոթ թաղամասերում շիայական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտների դեմ նախապատրաստվող օդային գրոհների մասին։