Լրահոս
Աշխարհ
22:24
04.02.20
73

Կորոնավիրուսը շրջում է աշխարհով մեկ

Կորոնավիրուսը շարունակում է աշխարհը սարսափի մեջ պահել: Այսօր մահվան դեպք է գրանցվել նաև Հոնկոնգում: Երկրի այդ նահանգում գործադուլներ ու ցույցեր են սկսվել: Չինաստանում վիրուսը արդեն 427 մարդու կյանք է խլել: Միայն երեկ 64 մարդ է մահացել: Վարակակիրների թիվը ևս ժամ առ ժամ ավելանում է: Այն արդեն հատել է 20 հազարի սահմանը: