Լրահոս
Հասարակական
11:06
27.07.20
59

Խրախճանք ժանտախտի ժամանակ. Մեծ փարթի Շորժայում իմքայլական Հայկ Սարգսյանի մասնակցությամբ

Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում, որն ըստ որոշ տեղեկությունների կապ ունի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայկ Սարգսյանի հետ, կիրակի երեկոյան փարթի է կազմակերպվել:
Ուշագրավ է, որ երեկ ևս Սևանի տարբեր լողափերում, ոստիկանությունը դիմակի «ռեյդ» էր իրականացրել, մինչդեռ Հայկ Սարգսյանին պատկանող լողափում գտնվողները անձեռնմխելի կարգավիճակում են, ինչպես ինքը՝ Ազգային Ժողովում: «Էլիտար» փարթիի մասնակիցները առանց դիմակի են եղել, կալյան են ծխել, իսկ այդ նույն պահին մյուս լողափերում մարդկանց տուգանում էին առանց դիմակի լողափում շրջելու, անգամ առանց դիմակի լողալու համար: