Լրահոս
Միջազգային
11:45
21.05.26
358

Կալլասի սկանդալային արտահայտությունը զայրացրել է Եվրահանձնաժողովի պաշտոնյաներին․ Politico

Img default alt hy

Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաները քննադատել են Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասին՝ Չինաստանի հետ առևտրային հարաբերությունները քաղցկեղի հետ համեմատելու համար, գրում է եվրոպական Politico պարբերականը։

«Եվրոպական հանձնաժողովի և Կալլասի միջև բարդ հարաբերություններն էլ ավելի են վատթարացել այն բանից հետո, երբ պաշտոնյաները քննադատել են նրան այն արտահայտությունների համար, որոնցում նա, ըստ երևույթին, չինական առևտրային մեթոդները համեմատել է քաղցկեղի հետ», - ասվում է հոդվածում։

Պաշտոնյաների վրդովմունքն են առաջացրել Կալլասի այն խոսքերը, թե Եվրոպան հստակ հասկանում է հիվանդության ախտորոշումը, երբ խոսքը վերաբերում է չինական առևտրային մեթոդներին, բայց դեռևս համաձայնության չի եկել բուժման հարցում։ Նրա խոսքով՝ կա երկու տարբերակ. կամ ավելացնել «մորֆինը»՝ այն սուբսիդիաները, որոնք ԵՄ երկրները հատկացնում են արդյունաբերությանը, կամ սկսել «քիմիաթերապիա»՝ այսինքն կիրառել այնպիսի գործիքներ, ինչպիսիք են, օրինակ, օտարերկրյա ներդրումների վերահսկողությունը։

«Դիվանագետներն այսպես չեն արտահայտվում», - մեջբերում է Politico-ն անանուն պաշտոնյայի կարծիքը։

Պարբերականը հստակեցրել է, որ Կալլասի արտահայտության վերաբերյալ բողոքել են հինգ երկրներ, սակայն չի նշել դրանց անունները։