Լրահոս
Միջազգային
18:00
18.12.25
79

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի մի քանի շրջաններում

Img default alt hy

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի տարբեր շրջաններում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» կազմակերպության մի քանի ռազմական օբյեկտների: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի  մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ  այդ օբյեկտների առկայությունը և «Հեզբոլլահ»-ի գործունեությունը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի շուրջ համաձայնությունների խախտում են և սպառնալիք են Իսրայելի համար։