Լրահոս
Հասարակական
10:57
24.05.26
498

Իսկ արտահանողներիդ հարցրե՞լ ես, թե ինչ են ծախելու Վրաստանում կամ Թուրքիայում․ Վահե Սարգսյան

Img default alt hy

Խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը գրել է.

«Իսկ արտահանողներիդ հարցրե՞լ ես, թե ինչ են ծախելու Վրաստանում կամ Թուրքիայում։ Կամ ի՞նչն էր խանգարում, որ առանց երկաթուղու մինչ օրս էլ արտահանեին Թուրքիա։

Իսկ կարո՞ղ է գոնե Վրաստանին հարցնեիր` դեպի Թուրքիա երկաթուղին որ ունեիր, ինչու՞ մինչև ռուսական շուկան չբացվեց` երկրիդ տնտեսությունը չշնչեց, արտահանողների թոքերը չբացվեց։

Կամ, ու՞մ էր խանգարում ռուսական հսկայական շուկան, որտեղ քո գյուղարտադրանքի 99 տոկոսն էր իրացվում։ Հիմա Թուրքիան քո լոլիկը գնելու՞ է, երբ ինքն է միլիոնավոր տոննաներով արտահանում հենց Ռուսաստան։

Թե՞ այս օրերին պետք է ընտրազանգվածիդ կերակրես հերթական Աջափնյակի մետրոյով կամ Ակադեմիական քաղաքով։

Իսկական ազգակործան պատուհաս...»