Լրահոս
Միջազգային
21:52
31.03.26
167

Իրանը սեղմում է ԱՄՆ-ի թույլ տեղը. Թրամփը փող ու դաշնակիցներ է փնտրում արաբական աշխարհում

Միացյալ Նահանգներից հնչող սպառնալիքների ֆոնին՝ Իրանը առաջ է տանում Հորմուզի նեղուցի վերահսկողությունը խստացնելու ծրագիր: Թեհրանն արգելելու է Միացյալ Նահանգներին և Իսրայելին պատկանող նավերի անցումը նեղուցով, իսկ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունների նավատորմերին խիստ սահմանափակումներով է թույլատրելու մտնել նեղուց: