Լրահոս
Տարածաշրջան
22:03
31.03.26
168

Իրանը պատրաստ է դիմակայել ցանկացած ցամաքային գործողության․ Արաղչի

Img default alt hy

Իրանը պատրաստ է դիմակայել ցանկացած ցամաքային գործողության և հույս ունի, որ իր հակառակորդները հաշվարկներում սխալ թույլ չեն տա. այս մասին կատարական Al Jazeera հեռուստաալիքին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք պատրաստ ենք դիմակայել ցանկացած ցամաքային ներխուժման։ Հույս ունեմ, որ թշնամիները հաշվարկներում որևէ սխալ թույլ չեն տա»,- հայտարարել է նախարարը։

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների տարբերակների շրջանակը չի սահմանափակվում հնարավոր ցամաքային գործողությամբ. երեքշաբթի հայտարարել է Միացյալ Նահանգների շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։

ԱՄՆ-ն Իրանի դեմ ցամաքային գործողության բազմաթիվ սցենարներ ունի, սակայն կարող է ընդհանրապես չօգտագործել այդ տարբերակը. իր հերթին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։