Լրահոս
Իրավական
14:11
06.03.26
102

Ինչպե՞ս են ոստիկանները վնասազերծում Արաբկիրում կրակոցներ արձակողին

Img default alt hy

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, թե ինչպես է վնասազերծում այսօր՝ մարտի 6–ին, Արաբկիրում կրակոցներ արձակած անձին։

Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, ՆԳՆ քրեական ոստիկանները ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, վնասազերծել են հանցագործությունը կատարողին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մարտի 6-ին, հերթական կրակոցներն են հնչել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։