Լրահոս
Տարածաշրջան
17:30
06.03.26
99

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխիչ հնարավորություն է՝ ողջ Հարավային Կովկասի համար. ԱՄՆ պետդեպարտամենտ

Img default alt hy

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխիչ հնարավորություն է ընձեռում ողջ Հարավային Կովկասի համար։ Այս մասին Իմեդի հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Նշվել է, որ Վրաստանը կարող է թե՛ իր ներդրումն ունենալ, թե՛ մեծապես օգուտ քաղել կայունությունից և բարօրությունից, որոնք հնարավոր են դարձել այս համաձայնագրի շնորհիվ։

Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է կառուցողական հարաբերություններ հաստատել Վրաստանի հետ։

«Մենք կշարունակենք համագործակցել Վրաստանի կառավարության հետ այն հարցերի շուրջ, որոնք ազդում են մեր երկկողմ հարաբերությունների և Վրաստանի քաղաքական միջավայրի վրա»,- ասված է հայտարարության մեջ։