Լրահոս
Առողջապահական
22:22
04.02.20
88

Հայաստանում կորոնավիրուս չկա, բայց թեստերը կռվախնձոր են դարձել

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված 6 մարդու մոտ կորոնավիրուս չի հայտանաբերվել: Նրանց թվում եղած 2 չինացի բուժում ստանալուց հետո այսօր դուրս են գրվել հիվանդանոցից: Բայց Չինաստանից եկած որոշ քաղաքացիների մեր ինֆեկցիոն հիվանդանոցում հրաժարվում են հատուկ թեստերով ստուգել: