Լրահոս
Հասարակական
22:30
24.04.19
168

Հայաստանի հոգևոր և աշխարհիկ ղեկավարները՝ Ծիծեռնակաբերդում

Հայաստանի ղեկավարներն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծիծեռնակաբերդում էին առավոտյան: Անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ խոսել է Զոհրաբ Մնացականյանը: Նա համաձայն չէ այն կարծիքներին, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կանգ է առել: Եվ ըստ արտգործ նախարարի՝ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, որ ցեղասպանության 104-րդ տարելիցից 15 օր առաջ ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետը չի խոսել Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին: