Լրահոս
Միջազգային
22:03
23.05.26
523

Համաձայնագրի նախագիծը պատրաստ է. Թրամփը՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը «ամեն օր» մոտենում են գործարքի կնքմանը։

CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը հաստատել է, որ համաձայնագրի նախագիծն արդեն պատրաստ է, և կողմերը «շատ ավելի են մոտենում» դրա ստորագրմանը։

Նա հրաժարվել է հաստատել հեռուստաալիքի աղբյուրներից ստացված այն տեղեկությունը, թե պայմանավորվածության պայմանները նախատեսում են Հորմուզի նեղուցի բացում, իրանական ակտիվների ապասառեցում օտարերկրյա բանկերում, ինչպես նաև բանակցությունների ժամկետի երկարաձգում ևս 30 օրով։

Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը պատասխանել է միայն, որ փաստաթղթի տեքստը «ամեն օր ավելի ու ավելի է լավանում»։