Լրահոս
Քաղաքական
15:04
25.05.26
124

Եթե այս չարիքի իշխանությունը վերարտադրվի, Տիգրանաշենը հանձնելու է. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

«Այստեղ գալուց առաջ ես հիշեցի 2021 թվականին՝ գրեթե այս օրերին, այս նույն դահլիճում մենք ինչի մասին ենք խոսել: Ես հատուկ ուզում եմ անդրադառնալ այդ խոսակցությանը, որովհետև դա շատ-շատ կարևոր է մեր հետագա ընթացքի համար: Ի՞նչ ենք ասել ձեզ հինգ տարի առաջ, սիրելի՛ հայրենակիցներ, այս սրահում. ասել ենք՝ այն անձը, ով երկրին բերել է մահ, պատերազմ, ով գնում է Արցախը հանձնելու ճանապարհով, ինքը եթե վերարտադրվի, Վայոց ձորը և Հայաստանի բոլոր սահմանամերձ մարզերը ունենալու են լրջագույն պրոբլեմ: Շատերը մեզ չհավատացին, շատերը չվստահեցին, շատերը հավատացին այս խեղկատակներին, և նույն Վայոց ձորի մարզը շուրջ 60% քվե տվեց «Քաղաքացիական պայմանագրին»: Արդյունքում ի՞նչ տեղի ունեցավ. արդյունքում Արցախը հայաթափվեց, այսօր Ադրբեջանի զորքերը գտնվում են Ջերմուկի մատույցներում: Ժողովո՛ւրդ ջան, եթե այս իշխանությունը մնաց, այն ճանապարհով, որով մենք քիչ առաջ եկանք Վայք, մեկ-երկու տարի հետո այդ ճանապարհով չենք կարողանալու գալ: Սա չափազանցություն չի»,- այս մասին Վայքում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: