Լրահոս
Քաղաքական
19:45
23.05.26
244

Երիտասարդները հասարակական «քաղցկեղի» բուժման միակ հույսն են․ Արթուր Ղամբարյան

Img default alt hy

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Քաղցկեղի դեմ պայքարելը բարդ է, երբեմն՝ անհնարին: Սակայն ամենադժվարը ոչ թե ֆիզիկական ուռուցքին, այլ հասարակության մեջ արմատացած ագրեսիվ քաղցկեղին դիմակայելն է:

Հայ հասարակությունը որպես ամբողջական օրգանիզմ վաղուց արդեն տառապում է այդ հիվանդությամբ: Եվ առանց երիտասարդների լայն ներգրավվածության, առանց նրանց առաջարկած «բժշկական» նորարարական միջոցների, այս պայքարը դատապարտված է ձախողման:

Երիտասարդներն են բուժման միակ հույսը»։