Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:50
01.02.20
84

ԵԽԽՎ-ի զսպաշապիկը՝ Հայաստանի իշխանության համար

Սթափության կոչ է, թե իշխանության բռնած գործին հաջողության մաղթանք ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների հայտարարությունը: «Անհանգստացած ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածության բարձր մակարդակի կապակցությամբ»,- իրենց հայտարարությունում շեշտում են համազեկուցողները: Արձանագրում են, որ լարվածությունը աննախադեպ բարձր մակարդակի է հասել, որը կարող է երկարաժամկետ վնաս բերել վստահության ցածր մակարդակ ունեցող դատական համակարգին: