Լրահոս
Հասարակական
13:25
06.03.26
91

Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը

Img default alt hy

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբան Ռուբեն Հակոբյանին, հայտնում են Factor TV-ն։

Ըստ լրատվամիջոցի ունեցած նախնական տեղեկությունների՝  գործը վերաբերում է Լոռու մարզում քննվող քրեական վարույթի շրջանակներում արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու ենթադրյալ դեպքին։

Ռուբեն Հակոբյանը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Մեր ձևով» շարժման առաջնորդ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբանն է։