Լրահոս
Միջազգային
19:23
06.03.26
100

Դուբայի բնակիչներին զգուշացրել են հրթիռային սպառնալիքի մասին. հարվածներ են ստանում Ծոցի երկրները

Իսրայելում պատասխան հարվածներին զուգահեռ Իրանը շարունակում է թիրախավորել տարածաշրջանի ամերիկյան ռազմաբազաները՝ մասնավորապես Ծոցի երկրներում: Միայն Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ մի քանի տասնյակ հրթիռ է արձակել Իրանը այս օրերին: Այդ մասին պարզ է դառնում այդ երկրի բանակի ներկայացուցչի հրապարակած տվյալից: 100-ից ավելի անօդաչու, գրեթե 8 տասնյակ հրթիռ է որսացել Բահրեյնը մարտի 1-ից ի վեր: Քաթարի, Քուվեյթի, Արաբական թերակղզու մյուս երկրների ուղղությամբ արձակված զինատեսակների քանակի մասին տվյալներ չկան: