Լրահոս
Հասարակական
17:15
23.05.26
132

Դիլիջանում 43-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների ու ծառերի մեջ

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Դիլիջան–Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Ն․ Դ․-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին ու ծառերին։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։