Լրահոս
Միջազգային
17:30
19.05.26
103

Չինաստանի ԱԳՆ-ն «բացարձակ հորինվածք» է անվանել FT-ի կողմից Սի Ցզինփինին վերագրվող խոսքերն Ուկրաինայի մասին

Img default alt hy

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Financial Times (FT) թերթի տեղեկությունն այն մասին, թե իբր ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինը հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Ձեր նշած տեղեկատվությունը հակասում է փաստերին և բացարձակ հորինվածք է»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ավելի վաղ FT-ն գրել էր, թե Սի Ցզինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ իբր հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ի վերջո կարող է զղջալ» Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու որոշման համար։