Լրահոս
Քաղաքական
13:37
06.03.26
90

Չեմ կարծում, որ պարոն Սարգսյանն է որոշում, թե ով մասնակցի ընտրություններին. Նարեկ Կարապետյանը՝ Արամ Սարգսյանի հայտարարության մասին

Img default alt hy

Չեմ կարծում, որ պարոն Սարգսյանը կամ ուրիշ պարոններ են որոշում, թե ՀՀ-ում ով պետք է մասնակցի ընտրություններին, ով ոչ. հրավիրված ասուլիսին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչքանով է հավանական նման սցենարը, որ իրենց կուսակցությանը չգրանցեն, հաշվի առնելով, որ երեկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պահանջել է չգրանցել Սամվել Կարապետյանի կուսակցությունը, որովհետև «ռուսական» է։

 «Ես չեմ կարծում, որ պարոն Արամ Սարգսյանն է որոշում, թե ՀՀ-ում ով է մասնակցում, ամենայն հարգանքով իր ընտանիքի հանդեպ։ Նրա ընտանիքի հանդեպ մեր ընտանիքն ունի մեծ հարգանք»,-ասաց նա։