Լրահոս
Քաղաքական
22:19
05.02.20
69

ԱԺ-ն պատրաստվում է տուն ուղարկել ՍԴ ամբողջ կազմին

Իմ քայլական պատգամավորի նախաձեռնած օրինագծերից մեկը հրապարակվել է Ազգային ժողովի կայքում: Այն ընդունվելու դեպքում, պաշտոնից պետք է հեռանան մինչև 2018-ի ապրիլի 9-ը նշանակված սահամանդրական դատարանի դատավորները: Անկախ իրավաբաները այն համարում են ոչ միայն իրավունքին, մայր օրենքին, այլև պետականությանը հակադիր փաստաթուղթ, որը առերևույթ տապալում է սահմանադրական կարգը: Խորհրդարանի ընդդիմադիր թևը նույնպես հայտարարել է, որ իշխող խմբակցության ներկայացրած օրինագծերը հակասահմանադրական են: Իշխանությունները ձեռնպահ են մնում որևէ մեկնաբանություն տալ՝ փաստաթղթերիվերաբերյալ: Կխոսեն՝ արտահերթի ընթացքում: