Լրահոս
Քաղաքական
20:35
31.03.26
102

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից

Img default alt hy

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ  հիմք ընդունելով  Վ. Հարությունյանի 2026 թվականի մարտի 30-ի դիմումը` կարգադրում եմ.

1.  2026 թվականի ապրիլի 1-ից Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»: