Լրահոս
Քաղաքական
16:12
06.03.26
125

«Այսօր ԱԺ նախագահ Ալենը փաստացի ստախոս հռչակեց ԱԺ նախագահ Սիմոնյանին». Նարեկ Մանթաշյան

Img default alt hy

«Առաջ» կուսակցության  անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ԱԺ նախագահ Ալենը փաստացի ստախոս հռչակեց ԱԺ նախագահ Սիմոնյանին:

Օրեր առաջ Սիմոնյանը պնդում էր, որ իրենց քաղաքական ուժը շատ ավելի ձայն է ստանալու, քան 2021թ-ին: Իսկ այսօր Ալենը հրապարակեց սոցհարցումների թվեր, որտեղ իրենց քաղաքական ուժն ընդամենը 24% ձայն ունի:

Դե ինձ հայտնի մաթեմատիկայում 24-ը 53-ից անհամեմատ փոքր է, հետևաբար գալիս ենք այն ճշմարտությանը, որ այս մարդկանց քաղաքական վախճանի ճանապարհին ոչ մի խոչընդոտ չկա»։