Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:00
19.05.26
123

Արտաքսման վտանգը կախված է հայ խոպանչիների գլխին. Ռուսաստանն ավելի է խստացնում միգրացիոն օրենքները

Ռուսաստանը շարունակում է խստացնել միգրացիոն օրենքները: Մինչ այս առանց այն էլ խիստ համակարգը հայ խոպանչիների համար արտաքսման մեծ ռիսկեր ունի: Փորձագետները շեշտում են՝ արտագնա աշխատանքով տուն պահող բազմաթիվ հայեր արդեն հայտնվել են «Ռուսաստանի վերահսկվող անձանց ռեեստրում»: Խոպանչիների բանկային հաշիվները կարող են սառեցվել, կասեցվել աշխատելու իրավունքները: