Լրահոս
Միջազգային
23:06
19.05.26
628

ԱՄՆ-ն և Իրանը հարաբերությունները վերագործարկելու հնարավորություն ունեն․ Վենս

Img default alt hy

Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը համոզված է, որ ԱՄՆ-ն և Իրանը երկկողմ հարաբերությունները վերագործարկելու հնարավորություն ունեն՝ գործարքի կնքման միջոցով: Այդ մասին նա հայտարարել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Կարծում եմ՝ մենք այստեղ հնարավորություն ունենք վերագործարկելու այն հարաբերությունները, որոնք 47 տարի շարունակ գոյություն են ունեցել Իրանի և Միացյալ Նահանգների միջև: Հենց դա է մեզնից խնդրել նախագահը, և հենց այդ ուղղությամբ մենք կշարունակենք աշխատել, բայց տանգոյի համար երկուսն են հարկավոր: Մենք չենք կնքի մի համաձայնագիր, որը թույլ կտա իրանցիներին տիրապետել միջուկային զենքի», - ասել է Վենսը: