Լրահոս
Միջազգային
23:20
19.05.26
488

ԱՄՆ-ի ծրագիրը չի նախատեսում իրանական ուրանի փոխանցումը Ռուսաստանին․ Վենս

Img default alt hy

Վաշինգտոնի վարչակազմը չէր ցանկանա Իրանից հարստացված ուրանի փոխանցումը Ռուսաստանին, և ԱՄՆ-ի ներկայիս պլանը դրանում չէ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Ինչ վերաբերում է հարստացված ուրանի փոխանցմանը Ռուսաստանին, ապա այդ հարցերը քննարկվում են բանակցությունների ժամանակ։ Ներկայումս մեր պլանը դրանում չէ։ Մեր պլանը երբեք էլ դրանում չի եղել», - ասել է նա Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ «Ես տեսել եմ որոշակի հաղորդումներ այդ մասին։ Չգիտեմ, թե որտեղից են դրանք գալիս, բայց նախագահը [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը] կշարունակի բանակցություններ վարել՝ նպատակ ունենալով հասնել գործարքի», - հավելել է Վենսը։

«Այնպես որ, ներկա պահին ԱՄՆ կառավարության պլանը դրանում չէ, - ընդգծել է նա։ - Իրանցիները երբեք այդ հարցը չեն բարձրացրել։ Ինձ թվում է՝ քիչ հավանական է, որ իրանցիները շատ ոգևորված լինեին դրանով։ Եվ ես գիտեմ, որ նախագահը նույնպես առանձնապես ոգևորված չէ դրանով։ Բայց ո՞վ գիտի։ Ես նախնական կարգով որևէ խոստում չեմ տա բանակցությունների վերաբերյալ՝ կապված որևէ կոնկրետ հարցի հետ»։