Լրահոս
Քաղաքական
19:00
04.11.25
2 389

Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն է ուղարկվել

Img default alt hy

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի տարածքով  Հայաստան ցորեն է ուղարկվել:

«15 վագոնից բաղկացած գնացքը, որը տեղափոխում էր 1,048 տոննա ցորեն, Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ուղևորվել է Հայաստանի Դալարիկ կայարան, որտեղ նախատեսված է դրա բեռնաթափումը»,-ասված է  լրատվամիջոցներում տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք` 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած պետական ​​այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: