Լրահոս
Հասարակական
22:10
30.11.25
813

2018-ին ծննդատունը բացվեց, և առաջինը ծնվեց այս ամաչկոտ աղջնակը․ Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Այսօր Տաշիր Արենայում հյուրընկալեցինք 500 փոքրիկների. մեկը մեկից լուսավոր։ Այս մասին հայտնում է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Ուզում եմ պատմել փոքրիկ Ամալյայի մասին, ում մասին մեր տանը շատ ենք խոսել։ Փոքրիկ Ամալյան Վանաձորից է, և մեր ու նրա կյանքը փոխկապակցված է մի ուշագրավ դրվագով՝ իր ծնունդով։

2015-ին Վանաձորի նախկին ծննդատունը շատ վատ վիճակում էր։ Միայն բժիշկների պրոֆեսիոնալիզմի արդյունքում էր հնարավոր լինում ապահովել նորմալ բուժօգնություն։

Սամվել Կարապետյանը և հայրս որոշեցին Վանաձոր քաղաքի համար կառուցել նոր ծննդատուն։

2018-ին ծննդատունը բացվեց, և առաջինը ծնվեց այս ամաչկոտ աղջնակը, ում ծնողները Կարապետյանների մոր պատվին անվանակոչեցին Ամալյա։

Նրա մասին շատ ենք խոսել, մեզ հաճախ հարցրել, թե ինչպես է ընթանում նրա մանկությունը։

Եվ այսօր անակնկալ հանդիպեցի նրան Տաշիր Արենայում։

Ասել՝ «ուրախ էի», նշանակում է բան չասել»։