Լրահոս
Հասարակական
19:36
18.05.26
173

Խայտառակ սկանդալ՝ ՔՊ քարոզարշավի ընթացքում. բժշկուհու խոսքը հունից հանել է ՔՊ ղեկավարին

Փաշինյանը կորցրել էր ինքնատիրապետումը, երբ այսօր Արաբկիրում քարոզարշավի ժամանակ մի կին նրան մեղադրել էր «իր հայրենիքը գողանալու համար»: Հետո պարզվել էր, որ կինը Երևանի համար 16 պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ, գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանն է՝ 44-օրյա պատերազմում անհետ կորած փոխգնդապետ, բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը: Սկանդալային պատմությունից հետո պոլիկլինիկայի տնօրենը բժշկից պահանջել է ազատման դիմում գրել: