Լրահոս
Իրավական
23:41
02.04.26
671

Գյումրու քաղաքապետի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

Img default alt hy

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով։

Սպարտակ Ղուկասյանն անցնում է մի քանի քրեական գործերով, սակայն նրան կալանավորեցին 2025թ.-ի նոյեմբերի 21-ին՝ Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո՝ հաղորդակցման կամ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեղադրանքով։