Լրահոս
Քաղաքական
10:45
02.04.26
606

Եթե վաղը Պուտինն ասի՝ Սյունիքն Ադրբեջան է, Փաշինյանը պետք է ընդունի՞. Գեղամ Մանուկյան

Img default alt hy

Ապրիլի 2-ին՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է օրվա խորհրդին և երկրում տիրող իրավիճակին: Պատգամավորի խոսքով՝ այսօր միաժամանակ և՛ հպարտության, և՛ դավաճանված լինելու զգացում կա, քանի որ, ի տարբերություն ժողովրդի հերոսական կազմակերպվածության, պետական մակարդակով գրեթե որևէ միջոցառում չի իրականացվում:

Մանուկյանը շեշտել է, որ 2016-ի ինքնազոհաբերության շնորհիվ կանխվեց Ադրբեջանի լայնածավալ օկուպացիոն փորձը. «Ի տարբերություն 44-օրյա պատերազմի, այն ժամանակ յուրաքանչյուրը՝ լրագրողից մինչև դիվանագետ ու զինվորական, գիտեր իր անելիքը: Ոչ ոք ֆեյսբուքյան գրառումներով կամավորության կոչեր չէր անում, բոլորն իրենց գործն էին անում խրամատում, ինչի արդյունքում թշնամին ստիպված եղավ 4 օր անց զինադադար խնդրել»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, թե իբր ՌԴ նախագահն է առաջինը Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, պատգամավորը նշել է, որ իշխանությունը հավատարիմ է իր գործելաոճին՝ մեղավորներ փնտրելով բոլորի մեջ, բացի իրենից: «Եթե վաղը Պուտինն ասի՝ Սյունիքն Ադրբեջանի տարածք է, ինքը պետք է դա ընդունի՞»,- հավելել է Գեղամ Մանուկյանը: