Լրահոս
Միջազգային
21:50
17.05.26
296

Թրամփը Կորեայի Հանրապետության նախագահի հետ քննարկել է Չինաստան կատարած այցի արդյունքները

Img default alt hy

Կորեայի Հանրապետության և ԱՄՆ նախագահներ Լի Չժե Մյոնը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ամերիկյան առաջնորդի Չինաստան կատարած այցի արդյունքները։ Այս մասին հայտնել են Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմից։

«Նախագահ Թրամփը պատմել է ԱՄՆ-ՉԺՀ գագաթնաժողովի արդյունքների մասին, որը ներառում էր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական պայմանավորվածությունները, իրավիճակը Կորեական թերակղզում և Հորմուզի նեղուցում»,- տեղեկացրել են վարչակազմից։ Լի Չժե Մյոնն իր հերթին դրական է գնահատել «կառուցողական քննարկումները, որոնք նախագահ Թրամփը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը վարել են Կորեական թերակղզու հիմնախնդրի վերաբերյալ»։

ԱՄՆ առաջնորդը խոստացել է իր ներդրումն ունենալ թերակղզում խաղաղության և կայունության ապահովման գործում։ ԱՄՆ-ն և Կորեայի Հանրապետությունը քննարկել են նաև երկկողմ պայմանավորվածությունները, որոնք ներառված էին Կյոնջուի գագաթնաժողովի արդյունքներով կազմված տեղեկատվական տեղեկանքում։ Լի Չժե Մյոնը բարձր է գնահատել «Թրամփի ակտիվ առաջնորդությունը Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման փորձերում»։ Զրույցը տևել է մոտ 30 րոպե։

Yonhap գործակալությունը նշում է, որ սա նախագահների միջև երկրորդ հեռախոսազրույցն է 2025 թվականի հունիսին Լի Չժե Մյոնի երդմնակալությունից ի վեր։ Նախորդը տեղի էր ունեցել 2025 թվականի հունիսի 6-ին։ Սա նաև առաջին անմիջական շփումն է առաջնորդների միջև 2025 թվականի հոկտեմբերի 29-ին Կյոնջուում կայացած գագաթնաժողովից հետո։

Դոնալդ Թրամփը ՉԺՀ-ում էր գտնվում մայիսի 13-ից 15-ը։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարը ուղևորությունը բնութագրել է որպես «չափազանց հաջողված»՝ հայտարարելով, որ կողմերին հաջողվել է բազմաթիվ հարցեր լուծել։