Լրահոս
Միջազգային
23:27
21.05.26
342

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը կավարտվի շատ շուտով

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսրայելի, ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող զինված հակամարտությունը շատ շուտով կավարտվի։

«Ինձ համար դա վիճակագրական տվյալների իմ ամենասիրելի ցուցանիշներից է. այսօր Միացյալ Նահանգներում աշխատում է ավելի շատ մարդ, քան երբևէ պատմության մեջ։ Եվ սա՝ Իրանի հետ հակամարտության ընթացքում, որը շուտով կավարտվի, շատ շուտով։ Իսկ երբ այն ավարտվի, բենզինի գները կնվազեն և կիջնեն նախկին մակարդակից էլ ցածր», - ասել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։