Լրահոս
Միջազգային
14:19
31.03.26
589

Թրամփին բարկացրել է Իսրայելի հարձակումն Իրանում․ Axios

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարկացել է, երբ Իսրայելը մի քանի շաբաթ առաջ հարվածել է Իրանի ջրի աղազատման կայանին. հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով ամերիկացի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչին հայտարարել էր, որ հարվածի է ենթարկվել իրանական Քեշմ կղզում գտնվող ջրի աղազատման կայանը։

«Նա (Թրամփը - խմբ.) բարկացել է, երբ Նեթանյահուն մի քանի շաբաթ առաջ հարձակվել է Իրանի ջրի աղազատման կայանի վրա», - պորտալին պատմել է պաշտոնյան։

ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։