Լրահոս
Հայաստան
11:17
05.04.26
404

Թող մեր երկրի առավոտները միշտ բացվեն խաղաղությամբ․ Արմեն Սարգսյան

Img default alt hy

Այսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է՝ Սուրբ Զատիկը: Աստծո Միածին Որդին հարություն առավ՝ վկայելու, որ լույսն ու բարին ուժեղ են չարից ու խավարից: Այս մասին ասված է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում։

«Վառ պահենք մեր սրտերում աստվածային սիրո լույսը:

Քրիստոսի Հարության ավետիսը թող հույս ու հավատ, հաշտություն ու համերաշխություն բերի մեզ, զորություն ու ոգու ամրություն տա՝ հաղթահարելու բարդ հոգեվիճակներն ու մարտահրավերները։

Թող մեր երկրի առավոտները միշտ բացվեն խաղաղությամբ:

Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,-նշել է նա։