Լրահոս
Աշխարհ
17:06
26.03.19
194

Թրամփի սեւ գրիչը եւ մեկ արկղ գինի՝ Գոլանի բարձուներից

Մեկ արկղ գինի Թրամփին՝ Գոլանի բարձունքներում աճեցրած խաղողից: Չնայած քննադատություններին ԱՄՆ-ը սպասվածից էլ արագ Գոլանի բարձունքները ճանաչեց Իսրայելի մաս: Սպիտակ տանը փաստաթուղթը ստորագրելուց հետո Դոնալդ Թրամփը գրիչը նվիրել է Իսրայելի վարչապետին: Ի պատասխան Բենյամին Նեթանյահուն գինի է նվիրել, որը Թրամփը հազիվ թե բացի: Նա ալկոհոլ չի օգտագործում: Իսկ այս ընթացքում Սիրիայում բազմահազարանոց ցույցեր են սկսվել: