Լրահոս
Հասարակական
22:08
19.11.25
181

Տհաճ անակնկալ է սպասվում երևանցիներին. երթևեկությունը կառավարելու կենտրոն կամ ԱՆԻՖ-2 օպերացիա

Երևանի երթևեկությունը բեռնաթափելու տարբեր սցենարներ փորձած մայրաքաղաքային իշխանությունը որոշել է երթևեկության կառավարման կենտրոն ստեղծել, որի գործունեության համար տարեկան մոտ կես միլիարդ դրամ կծախսվի Երևանի բյուջեից: ԱՆԻՖ-ի ճակատագիրն է կանխատեսում քաղաքային ընդդիմությունը այդ կենտրոնի համար, որ հավանաբար շատերի համար տհաճ սահմանափակումներով պետք է փորձի փրկել քաղաքի երթևեկությունը: Օրինակ` հանարվոր է Մալաթիայի բնակչին արգելվի մեքենայով Կենտրոն մտնել: